Լեանդրո Տրոսարդը բանակցություններ է վարում «Արսենալի» հետ

«Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսարդը բանակցություններ է վարում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է BBC-ն։

30-ամյա բելգիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։ Այնուամենայնիվ, Տրոսարդը ակումբին ասել է, որ իր համար առաջնահերթ է կարիերան շարունակել «Արսենալում»։

Բելգիացին «Արսենալ» է տեղափոխվել «Բրայթոնից» 2023 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 123 հանդիպում և խփել 28 գոլ։

Leave a Comment