Օկուպացված Արցախի Աղդամի շրջանի Նախիջևանիկ գյուղ է տեղափոխվել բնակվելու անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:
Այս փուլում 49 ընտանիք (232 մարդ) տեղափոխվել է Նախիջևանիկ գյուղ:
Նախիջևանիկում բնակիչների ընդհանուր թիվը կհասնի 487 մարդու (109 ընտանիք):
Նրանք նախկինում ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։