Հինգշաբթի Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի բնակելի թաղամասում Cessna 550 օդանավ է ընկել, հաղորդում է BBC-ն։ Անկման վայրում հրդեհներ են բռնկվել։ Զոհերի ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։
Սան Դիեգոյի ոստիկանությանը մինչև այժմ հստակ հայտնի է երկու զոհի մասին։
Տեղական Sound Talent Group երաժշտական ընկերությունը հայտարարել է, որ օդանավի վթարից զոհվել են իր երեք աշխատակիցները՝ երաժշտական գործակալ Դեյվ Շապիրոն և նրա երկու գործընկերները, որոնց անունները չեն հաղորդվում։
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտարարել է, որ օդանավում վեց մարդ է եղել։
Սան Դիեգոյի ոստիկանությունից հստակեցրել են, որ գետնի վրա լրջորեն տուժածներ չկան։ Տուժածներից մեկը հոսպիտալացվել է, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Վնասվել է 10 տուն, որոնցից մեկն ամբողջությամբ ավերվել է։