Արմեն Գրիգորյանը և Մարեկ Պրավդան մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ


Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:


 


Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը:


 


ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը:


 


ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Դիտումների քանակ2

Leave a Comment