Ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիան դարձել է Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիան դարձել է Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ. մարտի 5-8-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պատվիրակությունը Ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիայի անդամների հետ համատեղ մասնակցել է Եվրոպական ասոցիացիայի վեհաժողովին:

Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները շփվել են կազմակերպիչների և գործընկերների հետ՝ ձեռք բերելով համագործակցության նոր հնարավորություններ:  

Մայիսի 15-17-ն էլ առողջապահության վարչության աջակցությամբ Ներքին հիվանդությունների և ընտանեկան բժիշկների ասոցիացիաների կողմից Երևանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Ներքին և ընտանեկան բժշկության հիմնախնդիրները» թեմայով:

Leave a Comment