
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Իրանը լուրջ սպառնալիք է Իսրայելի համար։
Նրա խոսքով՝ Իսրայելը «մշտապես համակարգում է իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ իրանական սպառնալիքի վերաբերյալ»։
Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ Վաշինգթոնը կկարողանա համաձայնության գալ և կանխել Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը՝ թույլ չտալով նրան հարստացնել ուրան։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի բանակը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: