Շիրակի մարզում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլը

Շիրակի մարզում անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլի մրցումները։ Ինչպես տեղեկացնում է

«Արմենպրես»-ը, մրցավազքի մեկնարկը տրվել է Արթիկ քաղաքի մուտքից և ավարտվել Գյումրիում։

30 կմ երկարությամբ մրցատարածությունը հաղթահարել են համայնքային փուլում 1–3-րդ տեղերը զբաղեցրած դպրոցական թիմերը։ Մրցաշարը կազմակերպվել է երկու տարիքային խմբերում՝ 7–9-րդ և 10–12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ 

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մարզային փուլում հաղթած Պեմզաշենի և Բայանդուրի թիմերը կմասնակցեն մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին։ 

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի խթանել հեծանվային սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը և ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչությունը՝ հատկապես դպրոցականների շրջանում։ 

Leave a Comment