Կենսաչափական անձնագրերի գույնն ու դիզայնը կփոխվի․ նախարար

Հայաստանում նախատեսում են փոխել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի դիզայնը, դրանք կլինեն անվտանգային բարձր չափանիշներին համապատասխան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 2026-ի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։ Ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը: Հայտարարվել էր մրցույթ, մասնավոր գործընկերոջ հետ արդեն կնքվել է պայմանագիր: Այսպիսով՝ անձնագրային ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին: Մասնավոր այդ ընկերությունը հանրապետությունում կունենա 23 տարածքային ստորաբաժանումներ: «Ներկայում ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 45-ը փակում ենք, ունենում ենք 23 ստորաբաժանում, և սա կարող է բարդացնել քաղաքացիների […]

Leave a Comment