Մոսկվայում և Մոսկվայի մարզում մեկնարկում են միգրանտներին բջջային հավելվածի միջոցով հաշվառման փորձ, որը կտևի չորս տարի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը։ Փորձի մասնակիցները պետք է գրանցվեն հատուկ հավելվածում, որը ՆԳՆ-ին հնարավորություն կտա հասանելիություն ստանալ նրանց գեոլոկացիային։ Օտարերկրացիներին կպարտավորեցնեն նաև պարտադիր գրանցում կատարել ըստ գտնվելու վայրի, մատնադրոշմման և կենսաչափական լուսանկարման:
Նորամուծությունները չեն վերաբերի դիվանագետներին և Բելառուսի քաղաքացիներին, ինչպես նաև հյուրանոցներում պաշտոնապես գրանցված զբոսաշրջիկներին և օտարերկրացիների որոշ այլ կատեգորիաների: