Մոլորակի արևադարձային անտառները վախեցնող ռեկորդային արագությամբ անհետանում են. BBC News

Ըստ նոր արբանյակային վերլուծության՝ աշխարհում կլիմայի փոփոխությունից կենսականորեն կարևորագույն պաշտպանություն ապահովող արևադարձային անտառներն, անցյալ տարի անհետացել են ավելի սրընթաց կերպով, քան դիտարկման պատմության ամբողջ ընթացքում, հայտնել է BBC News-ը:
Հետազոտողները գնահատում են, որ մինչև 2024 թվականը կուսական հինավուրց անտառներից 67 հազար քառակուսի մետր տարածք է ոչնչացել, ինչը գրեթե համազոր է Իռլանդիայի Հանրապետության տարածքին։ Անտառների ոչնչացման հիմնական պատճառներից մեկը հրդեհներն են դարձել, որոնք պատմության մեջ առաջին անգամ հանգեցրել են գյուղատնտեսության համար հատկացված տարածքների կրճատման, իսկ Ամազոնում իրավիճակն առանձնապես ծանր էր ռեկորդային երաշտի պատճառով։ Սակայն ավելի դրական նորություններ կային Հարավարևելյան Ասիայում, որտեղ կառավարության քաղաքականությունը նպաստել է անտառահատումների կրճատմանը։
Արևադարձային խոնավ անտառներն իրենց հողում և ծառերի բներում հարյուր միլիարդավոր տոննա ածխածին են կուտակում։ Սակայն այս նոր համաշխարհային ռեկորդը լրացուցիչ հարցեր է առաջացնում տաքացող մոլորակի պայմաններում դրանց դիմադրողականության վերաբերյալ։ Շատ հետազոտողներ մտահոգված են, որ որոշ անտառներ, մասնավորապես՝ Ամազոնի որոշ հատվածներ, կարող են մոտենալ «շրջադարձային կետին», որից հետո դրանք  անդառնալի անկման մեջ են հայտնվելու։
Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Հանսենը նոր արդյունքներն «վախեցնող» է անվանել և զգուշացրել արևադարձային անտառների հնարավոր  «տափաստանացման» մասին, որտեղ հին արևադարձային անտառները մեռնում են և ընդմիշտ վերածվում սավաննայի:
Մեկ այլ հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են անցյալ շաբաթ, նմանատիպ նախազգուշացում էր արվել Ամազոնի անտառների հնարավոր զգալի անկման մասին, եթե գլոբալ տաքացումը գերազանցի միջազգային նպատակային 1,5 աստիճանն ըստ Ցելսիուսի։
Դա ոչ միայն սպառնալիքի տակ կդնի վայրի բնության բազմազանության մեջ բնակվող վայրի կենսաբանական բազմազանությանը, այլև լուրջ հետևանքներ կունենա գլոբալ կլիմայի համար։

Leave a Comment