Արմավիրի մարզում մեքենայում բռնկված հրդեհից 3 անձ է տուժել – Armenia Today

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Hyundai մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հրդեհի հետևանքով վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Ըստ գերատեսչության՝ միջադեպի մասին ահազանգը ստացվել է ժամը 19:49-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:

Leave a Comment