Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հարավային Աֆրիկայի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Սպիտակ տուն ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ, հաղորդում է CNN-ը։
Հանդիպումը ներկայացվում է որպես առևտրային միջոցառում, սակայն Հարավային Աֆրիկայի կառավարությունը հայտարարել է, որ Ռամաֆոսայի ԱՄՆ այցի հիմնական նպատակը երկկողմ, տնտեսական և առևտրային հարաբերությունների վերանայումն է։
Երկու երկրների միջև հարաբերությունները լարված են, երբ Թրամփը փետրվարին սառեցրել էր Հարավային Աֆրիկային տրամադրվող օգնությունը՝ սպիտակամորթ փոքրամասնության նկատմամբ վատ վերաբերմունքի մեղադրանքների պատճառով։ Իսկ մարտին Միացյալ Նահանգները վտարել էր Հարավային Աֆրիկայի դեսպանին։

Leave a Comment