21:30 21.05.2025 (Թարմացված է: 21:32 21.05.2025)
Բաժանորդագրվել
Վարչապետին այս օրերին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև՝ երկօրյա արձակուրդի է գնում։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։
Փաշինյանն արձակուրդում կգտնվի մայիսի 22-23-ը ներառյալ:
Վարչապետի որոշմամբ՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ արձակուրդ է գնացել նախորդ տարի՝ հուլիսի 22-ից օգոստոսի 12-ը ներառյալ։