ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։
