Սերժ Սարգսյանը 2018-ի վերաբերյալ հարցերին չպատասխանեց․ խոստացավ այլ ձևաչափով հանդիպել

Իրեն վերաբերող դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ մի շարք հարցերի։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։

«Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է»,- նշեց երրորդ նախագահը։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Սերժ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment