Վերջնագրեր մի ներկայացրու. Լավրովի խորհուրդները ապագա դիվանագետներին Երևանում

https://arm.sputniknews.ru/20250521/verjnagrer-mi-nerkajacru-lavrvovi-khvorhurdnery-apaga-divanagetnerin-erevanum-89201292.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89171306_118:0:1381:947_1920x0_80_0_0_e63a8c58e5763091ae36936ed58b3488.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, դիվանագետ, ուսանող, հայ-ռուսական համալսարան, երևան

սերգեյ լավրով, դիվանագետ, ուսանող, հայ-ռուսական համալսարան, երևան

Բաժանորդագրվել

Սեփական երկրի անվտանգության համար անհրաժեշտ է ցանկացած պայմաններում գտնել դիվանագիտական քայլեր, որոնք թույլ կտան նաև գործընկերոջը ունենալ իր շահերին համապատասխանող ինչ-որ բան, հավելել է Լավրովը:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Դիվանագետի գլխավոր հատկանիշներից է ոչ թե վերջնագրեր ներկայացնելը, այլ գործընկերոջը լսելը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Հայ-ռուսական համալսարանի ուսանողի հարցին:

Այդ կապակցությամբ նա հիշել է ԱՄն Ֆլորիդա նահանգից Կուբա թռչող ինքնաթիռը կուբայական ուժերի կողմից ոչնչացնելուց հետո ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Մադլեն Օլբրայթի հետ իր բանակցությունները:

Հայաստանը ցանկանում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով անցկացնել. Լավրովը

Երկու ժամ տևած քննարկումների արդյունքում համաձայնեցվեցին հայտարարության երկու պարբերություններ, որոնք ընդունելի էին և՛ Վաշինգտոնի, և՛ Հավանայի համար։ Մեկ այլ դրվագ կապված է 2015 թվականին իրաքյան սցենարով Իրանի Իսլամական Հանրապետություն լայնածավալ ռազմական ներխուժման կանխման հետ, երբ ընթանում էին բանակցություններ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Սիրիայում քիմիական զենքի առկայության պատրվակով այն ժամանակ քննարկվում էր Իրան ներխուժման հնարավորությունը, սակայն իրադարձությունների այդպիսի զարգացումից հնարավոր եղավ խուսափել, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Կարևոր է, երբ դու ոչ թե վերջնագիր ես ներկայացնում, այլ առաջ ես մղում քո նպատակները, որպեսզի մյուս կողմն էլ մնա բանակցային գործընթացում։ Գործընկերոջը միշտ պետք է լսել, բայց՝ քո խնդիրների բացարձակ ըմբռնումով: Սեփական երկրի անվտանգության համար անհրաժեշտ է ցանկացած պայմաններում գտնել դիվանագիտական քայլեր, որոնք թույլ կտան նաև գործընկերոջը ունենալ իր շահերին համապատասխանող ինչ-որ բան», – հայտարարել է Լավրովը։

Լավրովի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման մոտեցում ունի նույնիսկ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումը ելնում է նրանից, որ վերջնական կարգավորումը պետք է լիովին ընդունելի լինի բոլոր կողմերի համար, և Մոսկվան միշտ պատրաստ է քննարկել փոխզիջումները, հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Leave a Comment