120 միլիոն եվրո․ «Ալ-Իթթիհադի» գլխավոր տրանսֆերային նպատակը հայտնի է

«Ալ-Իթիհադի» ղեկավարությունը մտադիր է պայմանագիր կնքել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշի հետ, ով համարվում է նրանց գլխավոր տրանսֆերային նպատակը հաջորդ մրցաշրջանի համար։ Սաուդյան ակումբը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել 120 միլիոն եվրո։

Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսիս Մալավոլտան անցյալ շաբաթ գտնվել է Սաուդյան Արաբիայում և հանդիպել «Ալ-Իթթիհադի» ղեկավարության հետ։

Նաև նշվում է, որ «Ալ-Հիլալը» հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով, ով դիտարկվում է որպես պահեստային տարբերակ, եթե նրանք չկարողանան «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել Բրունո Ֆերնանդեշին։

Այս մրցաշրջանում Գիմարայեշը մասնակցել է 46 հանդիպման, խփել հինգ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։

Leave a Comment