Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են․ Մերձմոսկվայում երեք ԱԹՍ է խոցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.05.2025 | 15:24

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը կանխել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը։

«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվա թռչող երեք անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներն աշխատում են ընկած բեկորների տեղում»,- գրել է Սոբյանինը տելեգրամի իր ալիքում։

Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների՝ դրանցից երկուսը խոցվել են Դոմոդեդովո և Օրեխովո-Զուևո քաղաքներում։ Երրորդ անօդաչու թռչող սարքը, հավանաբար, ոչնչացվել է Վիդնոյե քաղաքի տարածքում։

Ռոսավիացիան, իր հերթին, հայտնում է, որ «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում (երկուսն էլ գտնվում են Մոսկվայի մարզի հարավ-արևելքում) ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների ժամանակավոր արգելք է սահմանվել։ Սահմանափակումները բացատրվում են թռիչքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում կամ չեն ուղարկում չվերթներ։

Ռոսավիացան նաև հայտնել է, որ Մոսկվայի երրորդ օդանավակայանը՝ քաղաքի հյուսիսում գտնվող «Շերեմետևո»-ն, նույնպես փակ է ինքնաթիռների մեկնման և ժամանման համար։ Ավելի վաղ այսօր Ռոսավիացիան նման արգելք էր սահմանել Վլադիմիրի, Իվանովոյի և Կալուգայի օդանավակայաններում։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

 

Leave a Comment