Նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ կմնա որպես առաջնորդ, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջան։
Այս մասին Բուդապեշտում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, որը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։
«Եթե երկու երկրների միջև հաստատվի կայուն խաղաղություն, ապա ամբողջ թյուրքական աշխարհի համար անպայման կբացվեն բազմաթիվ նոր հնարավորություններ։ Այս առումով, վստահ եմ, որ հաղթանակած նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ կմտնի որպես առաջնորդ, որը խաղաղություն կբերի տարածաշրջան», – հավելել է Էրդողանը։