Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է ՆԳՆ․ կաշառք ստանալու մեղադրանքով երկու աշխատակից կալանավորվել է

Հասարակություն

21.05.2025 | 14:42

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ երեկոյան ձերբակալել է ՆԳՆ տնտեսական վարչության երկու աշխատակցի։ Նրանք երկուսն էլ կալանավորվել են․ Factor.am-ին հայտնեց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Կալանավորված աշխատակիցները մեղադրվում են գնումների հետ կապված գործընթացներում կաշառք ստանալու համար։

 

Արփի Հակոբյան

Leave a Comment