Ռուսական ԶԼՄ-ները ծաղրում են Հայաստանի «հակառnւuական uшդրիչներին», որոնք Երևանում Լավրովին շփոթել են Իրանի պաշտոնյայի հետ


Հասարակություն


Նախօրեին «հակառուսական մարգինալ կուսակցության ակտիվիստները» «Զվարթնոց» օդանավակայանում սխալմամբ «բողոքի ակցիա» են կազմակերպել Իրանի պաշտպանության նախարարի ավտոշարասյան դիմաց՝ այն  շփոթելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

Հիշեցնենք, որ Ս. Լավրովը Հայաստան է ժամանել նախօրեին։ «Եվրադաշինքի» ներկայացուցիչները երեկվանից ակցիաներ են կազմակերպում։

ՏԱՍՍ-ը գրում է. «1in.am կայքի հրապարակած տեսանյութից երևում է, որ հակառուսական ակտիվիստները սադրիչ պաստառներ են պահում, երբ Իրանի պաշտպանության նախարարի ավտոշարասյունն անցնում է իրենց կողքով։ Տեսանյութին կից գրված է՝  «Լավրովին Երևանում դիմավորեցին բողոքի ցույցերով»։

ՏԱՍՍ-ի թղթակցի տեղեկություններով՝ այդ ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը դեռ չէր ժամանել Հայաստանի մայրաքաղաք»։

ՏԱՍՍ-ի այս նյութը հրապարակել են ռուսական տարբեր լրատվամիջոցներ՝ «Հայաստանում հակառուսական ակտիվիստները շփոթել են սադրանքի թիրախը», «Երևանում սադրիչները Լավրովի պատվիրակությանը շփոթել են Իրանի պաշտպանության նախարարի ավտոշարասյան հետ», «Ակտիվիստները Երևանում շփոթում են Լավրովի պատվիրակության ավտոշարասյունը Իրանի պաշտպանության նախարարի ավտոշարասյան հետ» և այլն։ 



Leave a Comment