Հեյլի Բիբերը ծննդաբերությունից անմիջապես հետո լուրջ արյունահոսություն է ունեցել. «Շատերը մահանում են դրանից»

Հեյլի Բիբերը երկար հարցազրույց է տվել Vogue-ին, որում առաջին անգամ մանրամասն խոսել է իր և Ջասթինի որդու ծննդյան մասին։ Մոդելը խոստովանել է, որ երեխային լույս աշխարհ բերելու համար ստիպված է եղել անցնել բազմաթիվ դժվարությունների միջով։

Հեյլին նշել է, որ մայրությունը փոխում է ոչ միայն մարդուն, այլև զուգընկերոջ հետ հարաբերությունները։ «Քո կյանքը երբեք այլևս նույնը չի լինի։ Այն փոխվում է դեպի լավը, բայց այն նույնը չի լինի, ինչ նախկինում։ Դու այլևս պարզապես մարդ չես լինի առանց երեխայի։ Եվ դու չես մնա միայն դու և քո զուգընկերը, ինչպես նախկինում», – լրագրողի հետ զրույցում ասել է մոդելը։

Չնայած մոդելը ամիսներ շարունակ մանրակրկիտ նախապատրաստվել է, այդ թվում՝ շնչառական վարժություններ և մարզումներ, Հեյլիից սկսվել է ամնիոտիկ հեղուկի արտահոսք հղիության 39-րդ շաբաթում։ Արդյունքում, նա ստիպված էր դիմել ծննդաբերության խթանման։ Բժիշկները նշանակել են Պիտոցին, որը կծկումներ առաջացնող դեղամիջոց է, ինչպես նաև օգտագործել են Ֆոլիի բալոնային կաթետեր, որը տեղադրվում է արգանդի մեջ՝ արգանդի վզիկը լայնացնելու համար։

Որդու՝ Ջեք Բլյուզի ծնվելուց հետո Հեյլին ուժեղ արյունահոսություն է ունեցել։ Նա խոստովանել է, որ դա սարսափելի փորձառություն էր, բայց բժշկին վստահելը օգնել է նրան հանգիստ մնալ։ «Գիտեի, որ նա երբեք թույլ չէր տա, որ ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Բայց ես շատ ուժեղ արյունահոսում էի, մարդիկ մահանում են դրանից։ Նման մտքեր էին գալիս», – բացատրել է նա։

Հայտնի մոդլեը հավելել է, որ չի կարողացել խուսափել հետծննդյան դեպրեսիայից, բայց փորձել է նրբանկատ լինել ինքն իր հետ. «Ամեն օր ստիպված եմ ինքս ինձ ասել. «Հեյլի, դու երեխա ունես։ Քո մեջ մարդ է աճել։ Դու մարդ ես ծնել։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն հայտնիր ինքդ քեզ։ Ժամանակ տուր ինքդ քեզ»։

Նա նաև խոսել է Ջասթին Բիբերի մասին՝ ասելով, որ նա հիանալի աշխատանք է կատարում իր նոր կարգավիճակում։ «Դու քո զուգընկերոջը բոլորովին այլ կերպ ես տեսնում։ Ջասթինը զարմանալի հայր է, բնատուր»,- ասել է գործարար կինը։

Leave a Comment