
Տարածաշրջանում ծագող խնդիրները պետք է լուծեն տվյալ երկրները և նրանց մերձավոր հարևանները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։
«Մենք դեմ չենք, որ ոչ տարածաշրջանային երկրները զարգացնեն իրենց հարաբերություններն այն ուղղությամբ, որ նման փոխազդեցությունն ուղղված չլինի լարվածություն ստեղծելուն, աշխարհաքաղաքական խաղերի համար այստեղ գտնվող երկրների շահերն անտեսելուն»,- ասել է Լավրովը։