Դեսպան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները


Մայիսի 20-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նորընտիր նախագահ Վենսան Բլոնդելի հետ։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:


 


Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա բազմաշերտ հարաբերությունների ձեռքբերումներին և խորացման հնարավորություններին, ինչպես նաև Եվրամիության հետ գործընկերության օրակարգին։


 


Դեսպան Բալայանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` մանրամասնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը Կովկասում և անդին խաղաղության և համագործակցության մթնոլորտի հաստատման համար։


 


Այս համատեսքտում դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի կառավարության, խորհրդարանի և քաղաքական ուժերի անվերապահ ու հետևողական աջակցությունը տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։


 


Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությանը, համատեղ մշակութային նախաձեռնությունների հնարավորությանը։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment