Ալիևը «հաշվել» է Փաշինյանի «ատամները». Սուրենյանց


Քաղաքականություն


«Դժբախտաբար, հայկական կողմը դեռևս չի ցանկանում ընդունել այս երկու պայմանները։ Սակայն, վերջին տարիների իրադարձությունները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, որ Բաքվի պահանջներում «որևէ արտառոց բան չկա»։ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ալիևի երկվա հայտարարությանը, նշում է.

«Այսպիսով, Ալիևը առավել քան վստահ է, որ պաշտոնական Երևանն ընդունելու է իր երկու նախապայմանները և շտապելու է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: 

Ալիևի նման «վստահությունը» երկու հիմքեր կարող է ունենալ՝ կամ Փաշինյանն արդեն իսկ հավաստիացումներ է տվել, կամ էլ՝ Ադրբեջանի նախագահն ամբողջովին «հաշվել» է Փաշինյանի «ատամները» ու վստահ է, որ Հայաստանի գործող վարչապետը «կարմիր գծեր» չունի»։


Leave a Comment