Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել է, որ կշարունակի ղեկավարել Tesla-ն, բայց մտադիր է հեռանալ քաղաքականությունից։
Նա այս մասին խոսել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նշվում է, որ Մասկի խոսքերից հետո Tesla-ի բաժնետոմսերը աճել են 3.6%-ով։
Մասկի գործողությունները որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, այդ թվում՝ պետական ծառայողների զանգվածային կրճատումները, ինչպես նաև նրա մտերմությունը հանրապետական նախագահ Թրամփի հետ, լայն քննադատության են արժանացել։
Նրա դեմ բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: