Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes և Kia մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 1-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
