Երկու տարի է` ճամփա կսարքեն, ինչխոր հավկիթի յաչեյկի վրայով քշենք. վարորդ

Սեդրակ Մարտիրոսյանը արդեն ինը տարի օրը 6 անգամ շրջանցում է Գյումրի-Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն դժվարանցանելի ճանապարհը։ Նա այս գյուղերը սպասարկող տրանսպորտի վարորդն է, կամ ինչպես ուղևորներն են ասում` ամենահաս Սեթոն, բոլորի Սեթո ձյաձյան։

Սեդրակ Մարտիրոսյանն ասում է` ժողովրդից դժգոհ չեմ. իրենք ինձ են հասկացել, ես՝ իրենց։ Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերի ավտոբուսի վարորդը միայն սրտնեղում է դժվարանցանելի ճանապարհներից։

«Երկու տարի է` ճամփա կսարքեն, ինչխոր հավկիթի յաչեյկի վրայով քշենք։ Ավտոս ջարդուփշուր կեղնի, մինչև տեղ կհասնինք` վայ էն հասնելուն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է վարորդը։

Սեդրակ Մարտիրոսյանն ասում է, որ խնդրին պատկան մարմինները ծանոթ են, բայց իրենց ձեռնտու են դատարկվող գյուղերը։

Մանրամասները` տեսանյութում։

Leave a Comment