Ավտովթար՝ Շիրակի մարզում․ կա զոհ ու վիրավոր ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ կա զոհ ու վիրավոր

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուրը`   Գագիկ Շամշյան

Leave a Comment