Թրամփի վարչակազմը Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետներին Դամասկոսի տեղական պաշտոնյաների հետ համագործակցելու թույլատվություն կտա՝ որոշելու համար, թե ինչ օգնություն է նրանց անհրաժեշտ, ըստ Al Arabiya-ի՝ երեքշաբթի հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք ուզում ենք օգնել այս կառավարությանը հաջողության հասնել, քանի որ այլընտրանքը լայնածավալ քաղաքացիական պատերազմն է ու քաոսը, ինչն, իհարկե, կկապակայունացնի ամբողջ տարածաշրջանը», -ասել է Ռուբիոն ԱՄՆ Սենատում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետներին թույլ կտա այցելել Սիրիայի մայրաքաղաք՝ քննարկելու համար Միացյալ Նահանգներից պահանջվող հարցերը։
«Դրանք մարդասիրական միջոցառումնե՞ր են։ Դա իրավապահ մարմինների՞, թե՞ կառավարման գործառույթների բարելավում է։ Կարծում ենք՝ սա նոր մոդելի առաջին փորձարկումը կլինի», -ընդգծել է պետքարտուղարը։