Վրաստանի դատախազությունը հայտնել միջազգային ցանցում մարդկանց առևտրի մասնակցելու համար հետախուզվող մի խումբ անձանց Ֆրանսիա արտահանձնման մասին, հաղորդում է Новости-Грузия-ն։
Չնայած գործակալությունը չի նշում, սակայն, ըստ երևույթին, խոսքը Եվրոպայում մի շարք սկանդալային քրեական գործերով հայտնի «Բացարձակի հետ ինտեգրվող հոգևոր շարժում» (Movement for Spiritual Integration into the Absolute, MISA) (MISA) յոգայի աղանդի ներկայացուցիչների մասին է։
2024 թվականի ամռանը Վրաստանում կալանավորվել են երկու մեղադրյալներ՝ Ռումինիայի քաղաքացիներ և ամուսիններ՝ Միհայ և Ադինա Ստոյանները։ Նրանք երկիր են ժամանել զբոսաշրջիկների կերպարանքով։ Վրաստանում նրանց բանկային հաշիվներում հայտնաբերվել է մոտ 500 հազար եվրո։
Ստոյանները մեղադրվում են MISA ստորաբաժանում ղեկավարելու և Ֆրանսիայում առնվազն յոթ կանանց հավաքագրմանը, մարդկանց անօրինական առևտրին և սեռական շահագործմանը մասնակցելու մեջ։ Զոհերին հրավիրում էին ենթադրաբար հոգևոր տանտրիկ դասընթացների, ենթարկում հոգեբանական մանիպուլյացիաների և համոզում մեկնել արտասահման, որտեղ նրանք մարմնավաճառության և սեռական բռնության զոհ էին դառնում։
2024 թվականի գարնանը ֆրանսիական դատարանը Միհայ և Ադինա Ստոյաններին հեռակա կարգով մեղավոր է ճանաչել մարդկանց առևտրի մեջ և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։
MISA աղանդը, որը հիմնադրել է Ռումինիայում 1990-ականներին յոգ Գրիգորե Բիվոլարուն (հայտնի է որպես Գրիգորիան Բիվոլարու), 2000-ականների սկզբից ի վեր բազմաթիվ հետաքննությունների առարկա է դարձել սեռական շահագործման (ներառյալ անչափահասների), հարկադիր մարմնավաճառության և հոգեկան մանիպուլյացիայի վերաբերյալ։ Մի շարք երկրների, դրանց թվում՝ Ֆրանսիայի, Ռումինիայի և Գերմանիայի իրավապահ մարմինները MISA-ն համարում են էզոտերիկ շարժման տակ քողարկված կազմակերպված հանցավոր կառույց,։ Ինքը՝ Բիվոլարուն Ֆրանսիայում ձերբակալվել էր անցյալ տարի։