Հունիսից Երևանում ուժի մեջ կմտնեն երթևեկության մի շարք փոփոխություններ, որոնք հիմնականում կանդրադառնան քաղաքի կենտրոնական հատվածներին։ Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ Սարյան փողոցը կդառնա միակողմանի, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկությունը կանցնի Մաշտոցի պողոտայով։ Աբովյան, Նալբանդյան փողոցների որոշ հատվածներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակի մի մասում երթևեկությունը կսահմանափակվի կամ կդադարեցվի՝ տարածքները հետիոտնի համար մատչելի դարձնելու նպատակով։ «Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի […]