ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանում ՌԴ դեսպանատան մոտ հակառուսական ակցիայի վերաբերյալ:
«Գիտե՞ք, թե Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում. 2,000: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությւոնների խթանմամբ, պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Գուցե Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցված գումարները», – ասել է նա:
Արման Բաբաջանյանի ակցիան՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց (լուսանկարներ)