Երևի USAID–ի փողերը դեռ չեն սպառվել. Զախարովան` Լավրովի այցից առաջ Երևանում սադրանքի մասին

https://arm.sputniknews.ru/20250520/erevi-usaidi-pvoghery-der-chen-sparvel-zakharvovan-lavrvovi-ajcic-araj-sadranqi-masin-89146145.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89144761_193:0:1633:1080_1920x0_80_0_0_0b8ff9250e23dbd145efc6cbd6158eca.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, բողոք, պաստառ, սերգեյ լավրով, видео, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)

տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, բողոք, պաստառ, սերգեյ լավրով, видео, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)

Բաժանորդագրվել

Հակապուտինյան պաստառներ են տեղադրվել ՀՀ–ում ՌԴ դեսպանատան առջև, դրանք նաև տարածվել են սոցիալական ցանցերում` այսպես կոչված «Եվրաբլոկի» ներկայացուցիչների կողմից, որը ֆինանսավորվում է արևմտյան դրամաշնորհներով։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «USAID-ից մնացած փողերով ակցիա» է անվանել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառների հայտնվելը, որոնք արևմտամետ ուժերը փակցրել էին արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին:

USAID-ին հաջողվել է խոստացված 250 մլն դոլարի մոտ 50%-ը փոխանցել Հայաստանին մինչև սառեցումը

Ճեպազրույցի ընթացքում դիվանագետը հիշեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հսկայական, գրեթե 2 հազար հոգանոց անձնակազմի մասին` ենթադրելով, որ աշխատակիցներից մեկը երևի դեռ չի հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ։

«Ըստ երևույթին, ամերիկյան դեսպանատանը ոմանք նախկին կանոններով են ապրում։ Հնարավոր է, որ ոմանց մոտ դեռ չեն սպառվել USAID – ի գծով փոխանցված փողերը, որը հենց նման նախագծերով էր զբաղվում»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդարձակ օրակարգ ունի քննարկման և կոնկրետ կիրառական, գործնական աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, ռուսական կողմին հայտնի է։

Դիվանագետը հավելել է, որ Մոսկվան այս իրավիճակում ուղղվում է դեպի կառուցողական և դրական օրակարգ։

Զախարովան կարծում է, որ նման ակցիաների կազմակերպիչներն ավելի շատ բանի ընդունակ չեն։

Հիշեցնենք` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կլինի Երևանում: Մայիսի 21-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Leave a Comment