Գրիզմանը մոտ է նոր ակումբ տղափոխվելուն․ հայտնի են մանրամասները — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը շատ մոտ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մադրիդյան ակումբը լքելուն, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա խաղացողի նոր նպատակակետը կլինի MLS-ը։ Հարձակվողը կարող է միանալ «Լոս Անջելեսին», որտեղ խաղում են նրա հայրենակիցներ Օլիվիե Ժիրուն և Ուգո Լյորիսը։ Գործարքը նախատեսվում է ավարտել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Գրիզմանի գործող պայմանագրի ժամկետը «ներքնակագործների» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը Անտուանի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։

Leave a Comment