Ձեր սեփական դատախազությունը, երբ իմ ընտանիքի վրա հարուցել է ապօրինի ծագում ունեցող գույքի այդ չարաբաստիկ օրենքը, բոլորին հրավիրում եմ, եկեք ծանոթացեք, որ դատախազությունը փաստել է, որ ՀԷԿ-ը դիտարկել են օրինական։ Այս մասին, այսօր՝ մայիսի 20–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ հավելելով, որ իր հայրը եղել է «սու»–ի պետ, պապը 25 տարի եղել է դպրոցի տնօրեն, իսկ պապի եղբոր արձանը դրված է կոնյակի գործարանում որպես փոխտնօրեն։
«Մի կոպեկը չեն գտել, որ ապօրինի է եղել, դրա փոխարեն, օրինակի համար, իմ տունը, որ վարկով առել եմ, համ վարկն են դիտարկել ապօրինի, համ տունը։ Ասում են՝ սպառողական վարկը վերցրել ես, տուն ես առել։ Լավ եմ արել, աչքն էլ հանել եմ չուզողի: Վերցրել եմ սպառողական վարկը, ոնց ուզեի կծախսեի, կծախսեի:
Մի ուրիշ բան ասեմ. դատախազությունը կասեցրել է ապօրինի գույքի այդ գործը իմ ընտանիքի նկատմամբ, որովհետև հիմքերը բացակայում էր: Մենք պնդում ենք, որ եկեք ապացուցենք, իրենք փախնում, գնում են։ Այն տրամաբանությամբ, որ եթե ձեր շատ-շատ սիրած նախկին պաշտոնյաներին ասում են՝ իրենք ունեցել են փող 1997 թվականից, իմ հոր պարագայում, պարոն Արեյան, շատ լավ ճանաչել եք իմ հորը, 1991 թվականին իմ հերը 48 դրամ չէր կարա ունենա՞ր։
Պարոն Արեյանը արհամարական ժպիտով արձագանքեց, որ ձեռառնելիք է, ո՞նց կարող է այդպիսի բան լիներ, որ «սու»–ի պետն ունենար 48 դրամ»,– ասաց նա։
Մեսրոպ Մանուկյանն անդրադարձավ եւս մեկ խնդրի. «Հիմա անդրադառնամ մյուս խնդրին, որ օրինակ, ինչի՞ չեք անդրադառնում նախկինների ու ձեր հետ սիրախաղի մեջ ընկերություններին։ Այդ գործը ձերն ա, տղե՛րք, այս ավագանու ՔՊ-ական ժողովրդին է, գնացեք գտեք, բռնեք հերերն էլ անիծեք։
Պարոն Հովհաննիսյան, այդ մանկապարտեզների համար, որ ասում եք, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, թողնում եմ, գնացեք, ով որ մանկապարտեզը տարել է, գնացեք բռնեք, վիզը կտրեք։ Ես Երկրապահի համագումարների ժողովների ժամանակ 100 անգամ ասել եմ, մանկապարտեզի տարածքը խի՞ եք տալիս Երկրապահին, մեզ պետք չի։ Գնացեք զապիսները հանեք, նայեք։ Ես իմ կողմից, ում օգնականը եղել եմ (նա եղել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի օգնականը–խմբ), ով եղել է իմ քավորը, իր հետ էլ այդ նույն բանավեճը ունեցել եմ, որ մանկապարտեզները մի տվեք, թող ուրիշ բան տան Երկրապահի կառույցին։ Հիմա այդ ինչ-որ լոլոներ եք կարդում։ Գնացեք հետ բերեք էդ մանկապարտեզները, յոթ տարի իշխանության եք, ձեռն էլ բռնեք, ջարդեք, ով որ տվել է դա։ Բա ձեր գործի անունն ի՞նչ է։ Չփորձվի մեկն ասի՝ մանկապարտեզը նախկինն է տվել, գնացեք բերեք»։
Նիստը վարող Երևանիօ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն արձագանքեց. «Պարոն Մանուկյան, ես ձեզ խնդրում եմ գործընկերային և ընկերաբար, դուք շատ եք սպառնալիքներով խոսում, խնդրում եմ ձեր սպառնալիքների տոնայնությունը մի քանի աստիճան իջացրեք։ Այստեղ ոչ մեկ ձեզանից չի վախենում»։