Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարարը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Բաժանորդագրվել

Թուրք նախարարը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա տեղեկացրեց, որ Ֆիդանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում:

Պուտինը Թրամփին ասել է, որ ՌԴ–ն կողմ է ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծմանը. Լավրով

Բանակցությունների օրակարգում ներառված են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Սիրիայում էթնիկ զտումները առանձնահատուկ անհանգստություն են առաջացնում. Լավրով

Leave a Comment