![]()
Մաշկը՝ մեր ամենամեծ օրգանը, պահանջում է ամառային հատուկ խնամք։ Արևն անխնա շռայլում է իր ճառագայթները, որոնք կարող են ունենալ թե՛ բարերար, թե՛ վնասակար ազդեցություն։
![]()
Այսօր Լուսինե Մուրադյանը և Մարինա Գրեգը հյուրընկալելու են «Էսթելայֆ» կենտրոնի հիմնադիր, բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ և տրիխոլոգ Գայանե Եղիազարյանին:
![]()
Պարզենք՝ ինչպես ճիշտ պաշտպանվել արևի վնասակար ազդեցությունից՝ միաժամանակ վայելելով ամառային արևոտ օրերը:
![]()
Բացի մաշկի խնամքի հատուկ խորհուրդներից, ձեզ են սպասում թարմ լուրեր, եղանակի կանխատեսում, տարադրամի փոխարժեքը, մայրաքաղաքի երթևեկության վիճակը, ընտիր երաժշտություն և ինտերակտիվ կապ մեր հավատարիմ ունկնդիրների հետ։
![]()
Միացե՛ք մեզ՝ առավոտյան սուրճի շուրջ զրույցի և դարձրեք ձեր օրը լուսավոր ու անվտանգ: