Անասնաբույժի տաբելը, գյուղապետի դեմ քրեական գործը և «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)


Տեսանյութ


Գյուղերից մեկի անասնաբույժի գործով գյուղապետին  դատարանում պաշտպանում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, պահանջում են փոխհատուցել 1 մլն 200 հազար դրամ, քանի որ անասնաբույժը չի լրացրել տաբելը, ժամը 9-ից 6-ն չի եղել աշխատավայրում։

Բաբայանը մանրամասնում է, որ նրա անասնաբույժի աշխատանքի բնույթն այնիսին է, որ նա պետք է այցելի գյուղացիների գոմեր, տեսնի, հետազոտի անասուններին։

«Գյուղում չի գտնվել գեթ մեկ մարդ, որը կդժգոհեր անասնաբույժի աշխատանքից։ Վկայությունները ցույց են տալիս, որ ընդհանրապես այդ համայնքում անասանապահությունն աճ է գրանցել, կենդանիների հիվանդության դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել։ Այս մարդն ամբողջությամբ իրականացրել է իր գործառույթները։ Հակակոռուպցիոն կոմիտեի պատկերացմամբ, անասնաբույժի աշխատանքը գրասենյակային է»,-մանրամասնեց նա։

Համեմատության համար Բաբայանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում Փաշինյանը կնոջ հետ պետական ուղղաթիռով մեկնել է Տաթև։

«Այս ծրագիրը մասնավոր, հասարակական գործունեությամբ պայմանավորված է ծրագիր է, որը կարող է յուրաքանչյուր մարդ իրականացնել, դրանց հետ կապված պետական մասնակցություն չկա։ Բայց օգտագործվել է պետական ուղղաթիռը, վառելիքը, անձնակազմը և այլն, և այլն։ Հիմա դուք հաշվարկեք»,-ասաց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 


Leave a Comment