Ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն ու հարկային տեռոր է սկսվել, հայտնել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ ստուգում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաև մեկ գազալցակայան կա:
Լրատվականը չի նշել, թե ինչ են ստուգել և ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ: Թերթի տեղեկություններով՝ Դանիելյանի հորեղբոր նկատմամբ` 150 միլիոն դրամի տուգանք են նշանակել։
Armenia Today-ը փորձեց կապ հաստատել Դանիելյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։
