Թրամփի հետ զրույցում քննարկվել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հարցը. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ
Թրամփի զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր
մակարդակով ուղիղ շփումների թեման: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին
հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

 «Իհարկե, քննարկվել
է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների և ուղիղ շփումները շարունակելու
թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի միջև մայիսի
19-ին կայացած բանակցությունների մասին հարցին։ Ռուսաստանի նախագահի մամուլի
քարտուղարը հաստատել է, որ խոսք է եղել այդ թվում նաև ՌԴ նախագահ Պուտինի և
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև «շփումների» մասին։

Կրեմլում լսել են Վատիկանի նախաձեռնության մասին՝ Պուտինի և
Զելենսկու միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ, ասել է Պեսկովը։ «Սակայն դեռևս
որևէ կոնկրետ որոշում չի կայացվել հնարավոր շփումները շարունակելու վայրի
վերաբերյալ»,- հավելել է նա։

 

Leave a Comment