ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Կովկասում իրավիճակի դրական տեղաշարժերի մասին

Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է Հարավային Կովկասում իրավիճակի դրական տեղաշարժերի մասին:

 

“Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան։ Դրանք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարություններն են բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև խաղաղության շուրջ միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին: Ակնկալում ենք փաստաթղթի շուտափույթ ստորագրում, եւ հույս ունենք, որ դրա իրագործումը հուսալի ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար”, – հայտարարել է Տասմագամբետովը Բիշքեկում կայացած նիստում:

Leave a Comment