Հաուն բավականին մեծ գումար կստանա նոր տրանսֆերների համար — Armsport.am

«Նյուքասլ Յունայթեդը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել բավականին մեծ գումար։

Ըստ Transfer News Live-ի, ակումբը պատրաստ է 150 միլիոն ֆունտ ստեռլինգ ծախսել նոր տրանսֆերների համար։

Նշվում է, որ Էդի Հաուի ցուցակում առաջին տեղում են աջ վինգերի, հարձակվողի և դարպասապահի դիրքերի ուժեղացումը։

Չի բացառվում, որ թիմից կարող են հեռանալ մի քանի ֆուտբոլիստներ և ակումբի տրանսֆերային բյուջեն էլ ավելի մեծանա վաճառված տրանսֆերների միջոցով։

Leave a Comment