ՖՈՏՈՆԵՐ. Կինոլոգները հատուկ վարժեցրած շներով Մարմարիկ գյուղի անտառում փնտրում են անհետացած փոքրիկին

Մայիսի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:

Այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:

Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները: Երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև Աղբյուրակի ջրամբարում, ժողովրդին հայտնի Ծովինարի ջրամբարում, որտեղ փրկարարները և մի քանի կամավորներ փչովի նավակներով մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ էին կատարել:

 

 



Leave a Comment