Aurora News | Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է:

Վլադիմիր Պուտինը անկեղծ և բովանդակալից է անվանել Թրամփի հետ հեռախոսազրույցը:

Ռուսաստանը կողմ է մարտական գործողությունների դադարեցմանը, սակայն անհրաժեշտ է մշակել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Պատրաստ ենք աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը ներառում է նաև հրադադարի ռեժիմի կնքում։

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։

Հաղորդվում է, որ Թրամփը զրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Leave a Comment