Լիգա 1-ի 34-րդ տուրի՝ «Անժեի» հետ խաղի ընթացքում թալանվել է «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի տունը։
Le Progrès-ի տեղեկություններով՝ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հանցագործները ներխուժել են ֆուտբոլիստի տուն, բացել սեյֆը և գողացել կանխիկ գումար, զարդեր և թանկարժեք կաշվե իրեր։ Վնասը գնահատվում է տասնյակ հազարավոր եվրո։
Նույն օրը Լակազետը դուբլ է ձևակերպել խաղում, որն, ամենայն հավանականությամբ, վերջինն էր նրա համար «Լիոնի» կազմում․ հարձակվողի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։