Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ փոխնախագահ

Քաղաքականություն

19.05.2025 | 18:07

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «փոքր-ինչ» փակուղի են մտել, և ԱՄՆ պաշտոնյաները գիտակցում են դա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը կասի նախագահ Պուտինին՝ «Լսիր, դու լո՞ւրջ ես տրամադրված»։ Պուտինը, կարծես, չգիտի, թե ինչպես դուրս գալ այս պատերազմից»,- ասել է նա լրագրողներին։

ԱՄՆ փոխնախագահը կրկին նշել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ չէ մասնակցել բանակցություններին, Միացյալ Նահանգները կհեռանա գործընթացից, քանի որ դա իրենց պատերազմը չէ։

Վենսն այս հայտարարություններն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հեռախոսազրույցից առաջ։

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը նախատեսված է այսօր Մոսկվայի ժամանակով 17։00-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment