«Բայեր Լևերկուզենի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դեռ չի որոշել իր ապագան։ Վերջերս մամուլում հայտնվել էին լուրեր նրա և «Բավարիայի» միջև պայմանագրի մասին, սակայն Kicker-ի տեղեկություններով՝ նման պայմանագիր դեռ չի կնքվել։
Վիրցը դեռ չի ընտրել իր հաջորդ ակումբը, իսկ նրա համար պայքարում են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
Եթե տրանսֆերը կայանա ամռանը, «Բայերը» կարող է վաստակել շուրջ 150 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականը։