Իսրայելն ու Ադրբեջանը խոստանում են ամրապնդել պաշտպանական կապերը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թել Ավիվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ՝ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ինչպես հայտնում է Times of Israel-ը, հանդիպման ընթացքում Կացը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքի կապակցությամբ։ Նա շնորհակալություն է հայտնել Հասանովին հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի աջակցության և Իսրայելի ու Թուրքիայի միջև նրա միջնորդական ջանքերի համար։
Համաձայն հայտարարության, կողմերը պայմանավորվել են ընդլայնել պաշտպանական համագործակցությունը։
Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում կապերը Իսրայելի համար առանցքային ռազմավարական շահ են համարվում՝ հաշվի առնելով այս մերձկասպյան երկրի մոտ լինելն Իրանին, գրում է Times of Israel-ը։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից բռնազավթված Ղարաբաղում ադրբեջանցի և իրանցի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների ֆոնին։