Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը | Armlur – Լուրեր Հայաստանից

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 12-18-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախլեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և զարգացումը, լեռնային շրջաններում ավարտվել է հնդավորների ծաղկումը։

Արարատյան դաշտում առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի, նախալեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ծաղկաբույլերը։

Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները, հովտային շրջաններում այն հասկակալել է։

Leave a Comment